Հոդվածներ

«Ռեալը» կողմնորոշվել է ձախ պաշտպանի դիրքի հարցում
14.01.2024
996 0

Relevo. Ամռանը «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն Ալֆոնսո Դևիսն է: Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է հաջորդ տարի և «սերուցքայինները» հույս ունեն, որ 23-ամյա ձախ պաշտպանը նոր պայմանագիր չի կնքի մյունխենցիների հետ նախքան այն պահը, երբ արդյունքում ակումբը չորոշի նրան վաճառել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Դևիսի պոտենցիալ գնումը նշանակում է, որ «Ռեալը» պատրաստ է հրաժեշտ տալ Մենդիին, որի պայմանագիրը նույնպես մեկ տարուց լրանում է: Անչելոտին լիովին վստահում է 28-ամյա ֆրանսիացուն, սակայն մադրիդցիները նրանից ցանկանում են ազատվել հաճախակի վնասվածքների պատճառով:

Քրիստիան Ֆալկ (լրագրող). «Ալաբան և Դևիսը լավ ընկերներ են և անկհայտ է, որ ավստրիացին պատմում է «Բավարիայի» պաշտպանին, թե որքան մեծ ակումբ է «Ռեալ Մադրիդը»: Կարծում եմ, որ «սերուցքայիններն» այս պահին շատ մեծ շանսեր ունեն նրան ձեռք բերելու համար»:

AS. «Եթե Դևիսը տեղափոխվի «Ռեալ Մադրիդ», ապա նա հայտացուցակում չի զբաղեցնի լեգեոնականի տեղը, քանի որ Կանադայի քաղաքացիությունից զատ, նա նաև Լիբերիայի անձնագիր ունի, որը թույլ է տալիս Լա լիգայում չհամարվել լեգեոնական՝ համաձայն ԵՄ երկրների և Աֆրիկայի, Կարիբյան ավազանի և խաղաղօվկիանոսյան երկրների միջև կնքված ստրատեգիական համաձայնագրի»:


Ամենակարդացված