• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոնայի» հարձակվողը բաց կթողնի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպումը

Հոդվածներ

«Բարսելոնայի» հարձակվողը բաց կթողնի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպումը
14.01.2024
1279 0

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինիան չի կարողանա օգնել իր թիմին «Ռեալի» դեմ կայանալիք խաղում։ 

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Օսասունայի» դեմ խաղում բրազիլացին մկանային վնասվածք է ստացել։ 

Կատալոնական ակումբը խաղից հետո հայտարարել էր, որ նրա մոտ ազդրի հետին մկանի վնասվածք է։ Դա նշանակում է, որ նա չի մասնակցի սուպերգավաթի եզրափակչին։ Նրա փոխարեն մեկնարկային կազմում տեղի համար դիտարկվում է Լամին Յամալի և Ֆերան Տորեսի տարբերակները։ 

Սա Ռաֆինիայի երկրորդ վնասվածքն է այս մրցաշրջանում։ Առաջին դեպքում նա բաց էր թողել մոտ մեկ ամիս։ Այս մրցաշրջանում բրազիլացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված