Հոդվածներ

Կուբոն կարող է վերականգնել իր լավագույն խաղը «Խետաֆեում»
17.01.2021
1594 0

«Վիլյառեալում» Տակե Կուբոյին խաղը չստացվեց, և ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ճապոնացի ֆուտբոլիստը վարձավճարային հիմունքներով համալրեց «Խետաֆեի» շարքերը։ 

«Ռեալում» ցանկանում էին, որ նա աճ գրանցեր որպես ֆուտբոլիստ «Վիլյառեալի» կազմում, սակայն Ունաի Էմերեին չէր վստահում երիտասարդ ֆուտբոլիստին և շատ քիչ էր նրան խաղալու հնարավորություն տալիս։ 

Կուբոն զրույց ունեցավ «Ռեալի» ղեկավարության հետ, և կողմերը գտան, որ «Վիլյառեալ» վարձակալությունը չի տալիս այն արդյունքը, որը ակնկալվում էր։ Ֆլորենտինո Պերեսը երկար չմտածեց ու շատ արագ նոր ակումբ գտավ Կուբոյի համար։ 

«Ռեալում» մեծ հույսեր են կապում նրա հետ, և բնականաբար, չեն ցանկանում, որ նա մեկ մրցաշրջան կորցնի պահետսայինների նստարաին։ 

Արդեն հաջորդ մրցաշրջանում Տակե Կուբոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալի» և փորձել իր տեղը գտնել թիմում։ 

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված