Հոդվածներ

Օզիլը Ռյուդիգերին համարում է ներկա պահին լավագույն պաշտպանը
05.01.2024
960 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը բարձր է գնահատել Անտոնիո Ռյուդիգերի խաղը և նրան անվանել ներկա պահին լավագույն պաշտպան։ 

«Թոնի Ռյուդիգերը իր կարիերայի պիկին է։ Ներկա պահին իր դիրքում նա լավագույնն է աշխարհում։ Հիանալի մրցաշրջան «Ռեալի» կազմում։ 

Կարող եք հարցնել Օսիմհենից կամ Հոլանդից, թե որքան լավն է նա։ Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել «Չելսիում» նրա հեռանալուց հետո։ Այդ թիմին այժմ պակասում է Ռյուդիգերի բնավորությունը». նշել է Օզիլը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված