• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» դրամատիկ խաղում նվաճեց եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Հոդվածներ

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» դրամատիկ խաղում նվաճեց եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)
10.01.2024
3854 0

Իսպանիայի Սուպերգվաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Ատլետիկոյի» հետ և հաղթեց 5-3 հաշվով:

Հերմոսոյի գոլին (7') պատասխանեցին Անտոնիո Ռյուդիգերը (20') և Ֆերլան Մենդին (30'), իսկ Անտուան Գրիզմանը հավասարեց հաշիվը (37') և թիմերն ընդմիջման գնացին 2-2 հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով (Ռյուդիգեր՝ ինքնագոլ, 78՛ և Դանի Կարվախալ՝ 85՛ և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում Սավիչի ինքնագոլի (116') և Բրահիմ Դիասի գոլի (120+2') շնորհիվ Կառլո Անչելոտիի  սաները 5-3 հաշվով հաղթանակ տարան և եզրափակիչում կմրցեն «Օսասունա» - «Բարսելոնա» զույգի հաղթողի հետ (11.01.2024 23:00):


Ամենակարդացված