Հոդվածներ

«Ռեալը» խնդրանքով դիմել է Ալֆոնսո Դևիսին
09.01.2024
2524 0

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամռանը ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Sky Sport Germany-ն:

«Արքայական ակումբի» գլխավոր սկաուտ Ջունի Խալաֆատը 23-ամյա կանադացուն խնդրել է նոր պայմանագիր չկնքել «Բավարիայի» հետ, որպեսզի մադրիդցիները կարողանան ավելի հեշտ պայմանավորվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


Ամենակարդացված