• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • As. «Ռեալը» մեկական մլն եվրո կվճարի իր ֆուտբոլիստների՝ ԱԱԱ-ն հաղթելու դեպքում

Հոդվածներ

As. «Ռեալը» մեկական մլն եվրո կվճարի իր ֆուտբոլիստների՝ ԱԱԱ-ն հաղթելու դեպքում
31.05.2025
650 0

Ինչպես հայտնում է իսպանական As-ը, «Ռեալը» հաստատել է յուրաքանչյուր ֆուտբոլիստին 1 մլն եվրո վճարելու որոշումը, եթե նրանք հաղթեն Աշխարհի ակումբային առաջնությունում։

 Նշվում է, որ նման բոնուսները սովորաբար վճարվում են ՉԼ-ում հաղթանակի հասնելու պարագայում։ 

ԱԱԱ-ի գավաթը նվաճելու դեպքում «Ռեալը» կարող է վաստակել մոտ 140 մլն եվրո, իսկ ՉԼ-ում հաղթանակը կբերեր մոտ 100 մլն եվրո։

Բացի այդ, «Ռեալը» գումար կստանա նաև հեռարձակման իրավունքների և այլ դետալների համար։

ԱԱԱ-ն անց է կազվելու ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված