Հոդվածներ

«Ռեալը» կդիտարկի Վինիսիուսի տրանսֆերը վաճառելու տարբերակը
12.07.2025
850 0

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է 150 միլիոն եվրոյով Վինիսիուս Ժունիորի վաճառքի հնարավորությունը։

Fichajes պարբերականի հաղորդմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում իր ելույթներից հետո բրազիլացի հարձակվողն այլևս չի համարվում «Սերուցքայինների» անփոխարինելի խաղացողներից մեկը։ Եթե լուրջ առաջարկ ստացվի, իսպանական ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից։ Այս սցենարի դեպքում թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն նախատեսում է հարձակման գիծը կառուցել Կիլիան Մբապեի և Գոնսալո Գարսիայի շուրջ։

Ներկայում Վինիսիուսի տրանսֆերային արժեքը կազմում է 170 միլիոն եվրո՝ ըստ Transfermarkt պորտալի։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված