Հոդվածներ

Վալվերդեն համաշխարհային ռեկորդ է սահմանել
15.07.2025
354 0

Իսպանական Marca պարբերականը հրապարակել է նախորդ մրցաշրջանում ամենաշատ խաղային ժամանակ ստացած ֆուտբոլիստների ցանկը։ Առաջին հորիզոնականում է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

Հաղորդվում է, որ ուրուգվայցին սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ՝ դաշտում անցկացնելով 6116 րոպե։ Այս ցուցանիշում ներառված են ոչ միայն «Ռեալի», այլև ազգային հավաքականի խաղերը։ Ընդհանուր առմամբ՝ Վալվերդեն անցկացրել է 72 հանդիպում։

Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը՝ 5796 րոպեով։ Երրորդը «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենյանն է՝ 5624 րոպեով։

Առաջին հնգյակում են նաև գերմանացի Յոզուա Կիմիխը («Բավարիա», 5529 րոպե) և խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը («Մանչեսթեր Սիթի», 5459 րոպե):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված