«Բենֆիկան» գնել է «Կաստիլյայի» ֆուտբոլիստ Ռաֆայել Օբրադորին: Մադրիդի «Ռեալը» 5 միլիոն եվրո է վաստակել գործարքից, հայտնում է «Արծիվների» պաշտոնական կայքը
21-ամյա պաշտպանը պորտուգալական ակումբի հետ կնքել է մինչև 2030 թվականը ժամկետով պայմանագիր։
Նախորդ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Դեպորտիվոյի» կազմում և մասնակցել 33 խաղի Սեգունդայում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբրադորը կդառնա գործարքի մաս՝ 22-ամյա պաշտպան Ալվարո Կարրերասի «Բենֆիկայից» «Ռեալ»՝ հնարավոր տեղափոխության դեպքում։
Fanat, Realmadrid.am