«Ռեալի» նախկին պաշտպան Խեսուս Վալյեխոն պայմանագիր է ստորագրել «Ալբասետեի» հետ։
Սեգունդայում հանդես եկող թիմի հետ պայմանագիրը կնքվել է երկու տարով։ Ֆուտբոլիստը միացել է ակումբին ազատ գործակալի կարգավիճակով։
Իսպանացի պաշտպանը «Ռեալի» կազմում է եղել դեռևս 2015 թվականից և ընդհանուր առմամբ անցկացրել 35 հանդիպում։
28-ամյա Վալյեխոն անցած մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում դաշտ է դուրս եկել ընդամենը 4 խաղում։
Fanat, Realmadrid.am