Նիկոլո Սկիրան հայտնել է, թե ինչ գին է սահմանել «Ռեալը» Ռոդրիգոյի հնարավոր վաճառքի համար։
Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) երկու՝ անվանապես չնշված ակումբներ հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» աջ վինգեր Ռոդրիգոյով։ Աղբյուրի տվյալներով՝ «Սերուցքայինները» 24-ամյա բրազիլացու համար պահանջում են 120-130 միլիոն եվրո։
Ռոդրիգոն Աշխարհի ակումբային առաջնությունում «Ռեալի» վերջին հինգ խաղերում չի եղել մեկնարկային կազմում։ Ալոնսոյի ղեկավարությամբ նա այդ մրցաշարում խաղացել է ընդամենը 92 րոպե և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ընդհանուր առմամբ, նախորդ մրցաշրջանում Ռոդրիգոն անցկացրել է 50 խաղ, խփել 13 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Արսենալը»։
Fanat, Realmadrid.am