Հոդվածներ

Պաշտոնական. Լուկաս Վակես
16.07.2025
782 0

Մադրիդի «Ռեալը» հայտարարեց, որ հուլիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 15:00-ին, «Ռեալ Մադրիդ Սիթիում» կկայանա Լուկաս Վակեսի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Իսպանացին պաշտոնապես կհեռանա «Արքայական ակումբից»:

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է իր երախտագիտությունն ու սերը հայտնել Լուկաս Վասկեսին՝ մեր ակումբի լեգենդներից մեկին»,- ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լուկաս Վասկեսը միացել է «Ռեալին» 2007 թվականին՝ 16 տարեկանում, և հանդես է եկել ակադեմիայի բոլոր թիմերում՝ սկսած «Խուվենիլ C»-ից մինչև «Կաստիլիա»: 

«Էսպանյոլում» վարձավճարով անցկացրած մեկ մրցաշրջանից հետո նա իր նորամուտը նշել է «Ռեալի» առաջին թիմում 2015 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր նա 10 մրցաշրջանի ընթացքում կրել է մադրիդյան գրանդի մարզաշապիկը 402 խաղում՝ ակումբի պատմության ամենահաջող շրջաններից մեկում։ 

Այս ընթացքում Լուկասը նվաճել է 23 տիտղոս.

  • 5 Չեմպիոնների լիգայի gավաթ,
  • 5 Աշխարհի ակումբային առաջնության գավաթ
  • 4 ՈԻԵՖԱ-ի Սուպերգավաթ
  • 4 Իսպանիայի Լա Լիգայի չեմպիոնություն
  • 1 Իսպանիայի գավաթ 
  • 4 Իսպանիայի Սուպերգավաթ

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերը Վասկեսի մասին.

«Լուկաս Վասկեսն իր օրինակելի կերպարով ներկայացնում է ակումբի արժեքները, և դրա շնորհիվ դարձել է մեր երկրպագուների ամենասիրելի խաղացողներից մեկը։ Լուկաս Վասկեսի կերպարը մարմնավորում է աշխատասիրություն, հաստատակամություն, խոնարհություն և հաղթանակի ոգի՝ այս մարզաշապիկով հաջողության հասնելու համար անհրաժեշտ հատկանիշները։ Նա հեռանում է՝ ստանալով ամբողջ մադրիդիզմի սերը և ճանաչումը։ «Ռեալ Մադրիդը» եղել է և միշտ կլինի նրա տունը»։

«Ռեալ Մադրիդը» հաջողություն է մաղթում Վասկեսին և իր ընտանիքին կյանքի նոր փուլում։

Fanat, Realmadrid.am




Ամենակարդացված