Լուկաս Վասկեսը հրաժեշտ տվեց «Ռեալին»։
Այսօր թիմի մարզաբազայում կայցավ Լուկաս Վասկեսի հրաժեշտի արարողությունը։ Վասկեսը «Ռեալի» համակարգում է 2007 թվականից։ Հիմնական թիմի կազմում իր նորամուտը նա նշել է 2015 թվականին։ Այս ընթացքում նա թիմի կազմում նվաճել է 23 տիտղոս՝ այդ թվում ՉԼ-ի 5 գավաթ։
«Սա իմ կյանքի կարևորագույն օրերից մեկն է։ Շնորհակալ եմ բոլոր ծափահարությունների և աջակցության համար։ Ես զգացի, որ գտնվում եմ տանը։ Եկել է ժամանակը հրաժեշտ տալու, բայց ես «Ռեալին» երբեք հրաժեշտ չեմ տա։
Պատիվ եմ ունեցել խաղալու և տիտղոսներ նվաճելու լեգենդների հետ, սակայն ամենակարևորն այն է, որ ես երջանիկ եմ եղել։ Ես ինձ գնահատված, հարգված և սիրված եմ զգացել։ Շնորհակալ եմ ակումբի նախագահին, որ հնարավորություն տվեց ինձ իրականացնել երազանքս։
Շնորհակալ եմ իմ ծնողներին։ Այն պահից սկսած, երբ ես ինքս ծնող դարձա, սկսեցի ավելի շատ գիտակցել, թե ինչ եք արել դուք ինձ համար։ Շնորհակալ եմ եղբորս, որ ինձ փոխանցեց ֆուտբոլի նկատմամբ սերը։ Առանց քեզ ես չէի հասնի այս ամենին։ Ես կատարեցի մեր երկուսի երազանքը։ Իսկ իմ կինն ինձ տվել է հոգու հանդարտություն և մշտական աջակցություն, որպեսզի ես մշտապես հավատամ իմ ուժերին։ Միասին մենք ծիծաղել ու արտասվել ենք։ Երբեք չեմ կարող փոխհատուցել քեզ այն ամենն, ինչ դու ինձ համար արել ես։ Դու ինձ նվիրել ես մեր երեխաներին։ Նրանք իմ երջանկությունն են։ Հուսով եմ, որ մի օր նրանք էլ կհասկանան, թե ինչ նշանակություն է ունեցել իրենց հոր համար այս մարզաշապիկը կրելը։
Ես իմ երազանքը կատարել եմ։ Հեռանում եմ, բայց «Մադրիդը» երբեք չի լքի ինձ։ Ես միշտ մնալու եմ Լուկաս Վասկեսը՝ Մադրիդի «Ռեալի» սանը». նշել է իսպանացին։
Los Merengues, Realmadrid.am