Հոդվածներ

Թոնի Կրոսը 34 տարեկան է
05.01.2024
1017 0

Թոնի Կրոսն այսօր նշում է իր ծննդյան 34-րդ տարեդարձը։

Գերմանացին «Արքայական» ակումբին է միացել 2014 թվականին և Մադրիդում իր 10-րդ մրցաշրջանն է անցկացնում։ 

«Ռեալի» կազմում Կրոսը մասնակցել է 441 հանդիպման և դարձել 28 գոլի հեղինակ։ «Սերուցքայինների» հետ կիսապաշտպանը նվաճել է 20 տիտղոս։ Այդ թվում են ՉԼ-ի 4, ԱԱԱ-ի 5, Լա Լիգայի 3, Իսպանիայի 1 գավաթները, ինչպես նաև Եվրոպայի 4 և Իսպանիայի 3 սուպերգավաթները։  Բացի այդ նա Գերմանիայի հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ 

Կրոսը հանդիսանում է «Ռեալի» կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած գերմանացի ֆուտբոլիստը։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիխման և դարձել 1 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված