Մադրիդի «Ռեալում» շարունակում են վստահել Խաբի Ալոնսոյին, չնայած նրան, որ թիմը հաղթանակի չի հասել Լա լիգայի վերջին երեք խաղերում։
Marca-ի տեղեկություններով, «Արքայական» ակումբի ղեկավարությունը դրական տեղաշարժ է նկատել «Օլիմպիակոսի» և «Ժիրոնայի» դեմ խաղերում։ Նրանք կարծուն, որ Լա լիգայում հաղթանակները միայն ժամանակի հարց են։
Նշվում է, որ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ կայանալիք հանդիպումը դիտարկվում է որպես իրավիճակը շտկելու հնարավորություն, սակայն խաղի արդյունքը չի անդրադառնալու մարզչի աշխատանքի վրա։
Միևնույն ժամանակ թիմում ժամանակ չեն սահմանում իրավիճակը շտկելու համար, քանի որ կարծուն են, որ թիմը դեռ կառուցման փուլում է և արդեն դրական հույսեր թողնում է։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 14 տուրերից հետո «Ռեալը» երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ Նրանք մեկ միավորով զիջում են «Բարսելոնային»։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն