• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է՝ որքան գումար է վաստակել «Ռեալը» հեռարձակման իրավունքի վաճառքից

Հոդվածներ

Հայտնի է՝ որքան գումար է վաստակել «Ռեալը» հեռարձակման իրավունքի վաճառքից
27.05.2025
1211 0

Ըստ իսպանական օրենսդրության՝ Լա Լիգայի հեռարձակման իրավունքներից ստացված եկամտի 50%-ը հավասարաչափ բաշխվում է բարձրագույն դիվիզիոնի բոլոր 20 ակումբների միջև, և յուրաքանչյուրը ստանում է 33,77 մլն եվրո։

Հաջորդ 25%-ը՝ 337,75 մլն եվրո, բաշխվում է ըստ թիմերի զբաղեցրած տեղերի մրցաշարային աղյուսակում։ Այսպիսով՝

«Բարսելոնան», զբաղեցնելով առաջին տեղը, ստանում է 17%՝ 57,42 մլն եվրո։

«Ռեալը», լինելով երկրորդը, ստանում է 15%՝ 50,66 մլն եվրո։

«Ատլետիկոն», որպես երրորդ տեղ գրաված թիմ, ստանում է 13%՝ 43,91 մլն եվրո։

Բացի այդ, Չեմպիոնների Լիգա որակավորվող թիմերը՝ «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն», «Ատլետիկը» և «Վիլյառեալը», յուրաքանչյուրը ստանում են հավելյալ 18,62 մլն եվրո։

«Բետիսը» և «Սելտան» ստանում են 4,31 մլն եվրո Եվրոպայի Լիգայի մասնակցության համար, իսկ «Ռայո Վալյեկանոն»՝ 3,17 մլն եվրո՝ Կոնֆերենցիաների Լիգա մտնելու համար։ Այս գումարները կարող են ավելանալ՝ կախված խմբային փուլում հաղթանակներից, ոչ ոքիներից և փլեյ-օֆֆ փուլ մտնելուց։

Այսպիսով՝ «Բարսելոնան», որպես Լա Լիգայի հաղթող, հեռարձակման իրավունքներից ստանում է ընդհանուր առմամբ առնվազն 109,8 մլն եվրո, իսկ «Ռեալը»՝ առնվազն 103 մլն եվրո։

Եկամտի մնացած 25%-ը բաշխվում է՝ հաշվի առնելով վաճառված տոմսերը և աբոնեմենտները:

Fanat, Realmadrid.am