Հոդվածներ

Բենզեմա. «Վաղ թե ուշ Մբապեն տեղափոխվելու է «Ռեալ»
03.09.2021
1989 0

Կարիմ Բենզեման վստահ է, որ Կիլիան Մբապեն տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»։ 

«Մբապեն շատ շուտով հանդես է գալու «Ռեալի» կազմում։ Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, և ես կցանկանայի, որ հենց այսօր նա միանար «Ռեալին»։ Գիտեմ, որ Մբապեն մտադիր չէ երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետը և արդեն հաջորդ տարի մենք կտեսնենք Բենզեմա-Մբապե զույգը «Ռեալում». վստահորեն նշել է Բենզեման

Անկասկած «Ռեալի» երկրպագուները նույնպես ցանկանում են իրենց թիմի կազմում տեսնել այդ զույգին, և ինչպես Կարիմն է նշել, դա իրականություն կդառնա գալիք ամռանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված