Հոդվածներ

Տիբո Կուրտուան չի բացառել Բելգիայի հավաքական վերադարձը
21.12.2023
804 0

Տիբո Կուրտուան ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի Էստոնիայի ընտրանու դեմ խաղից հետո հայտարարեց Բելգիայի հավաքականից հեռանալու մասին։ Վերջինս կոնֆլիկտ ունի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ, սակայն չի բացառել իր վերադարձը հավաքական։

«ԵՎՐՈ 2024-ին չեկ կարողանա մասնակցել, քանի որ մինչ այդ լիովին ապաքինված չեմ լինի, սակայն կլինեմ մեծ երկրպագուներից մեկը։ Երբ դու կորցնում ես վստահությունդ, հայտնվում ես մի կետում, որտեղից դուրս գալը շատ բարդ է։ Չեմ կարող ասել, թե ինչ ելք կարելի է գտնել, քանի որ հարաբերություններում ամենակարևորը փոխադարձ հարգանքն է։ 

Ինձ շատ է դուր գալիս հավաքականի կազմում խաղալը։ Ֆուտբոլիստի համար լավագույնը հենց Աշխարհի առաջնությանն ու ԵՎՐՈ-ին մասնակցելն են։ Ինձ համար հավաքականի դռները փակ չեն, ուղղակի գիտեմ, որ այս մրցաշրջանում պետք է կենտրոնանամ միայն «Ռեալի» վրա». նշել է դարպասապահը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված