Հոդվածներ

Բրահիմ Դիաս. «Գրեթե կատարյալ հանդիպում անցկացրինք»
03.12.2023
1058 0

«Ռեալը» Լա Լիգայի հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց «Գրանադայի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացեց Բրահիմ Դիասը, ով խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Մեզ՝ բոլորիս համար սա լավ հաղթանակ էր։ Երկրպագուները իրենց աջակցությամբ առաջ մղեցին մեզ ու ստիպեցին խփել առաջին գոլը։ Դրանից հետո մեզ մոտ ամեն ինչ ավելի հստակ էր ստացվում։ Մենք գրեթե կատարյալ հանդիպում անցկացրինք և թույլ չտվեցինք մրցակցին շատ պահեր ստեղծել։

Եթե չեմ սխալվում, «Գրանադան» որևէ հարված չի կատարել մեր դարպասին։ Սա լավ հանդիպում էր թե՛ պաշտպանության, և թե՛ հարձակման տեսանկյունից։ 

Իմ գոլի դրվագում գլխավոր բաղադրիչը Կրոսի փոխանցումն էր։ Նա տեսավ այն, ինչ ոչ մի այլ ֆուտբոլիստ չէր կարող տեսնել։ Դա անհավանական էր։ Դուք ուղղակի պետք է տեսնեք նրան խաղադաշտում, որպեսզի հասկանաք, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստ է նա։ Մենք դա ամեն օր տեսնում ենք մարզումների ժամանակ, իսկ այսօր ուղղակի իմ հերթն էր նրա խաղակոշիկները մաքրելու». նշել է Բրահիմը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված