Հոդվածներ

Պերեսը և Անչելոտին անձամբ ներողություն են խնդրել Պորտուից
02.10.2023
1778 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներողություն է խնդրել «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Պորտուից՝ Նաչոյի խախտման համար։ 

Լա Լիգայի նախորդ տուրի շրջանակում «Ռեալը» ուժերն էր չափում «Ժիրոնայի» հետ, և հանդիպման 93-րդ րոպեին Նաչոն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից Պորտուի հետ պայքարում չափազանց կոպիտ լինելու համար։ Կատալոնական ակումբի կիսապաշտպանը նույնիսկ չկարողացավ ինքնուրույն հեռանալ խաղադաշտից։ Խաղից հետո «Ռեալի» պաշտպանը սոցկայքերում ներողություն էր խնդրել։ 

Cadena Ser-ի փոխանցմամբ, Պերեսը խաղից հետո անձամբ է զանգահարել Պորտուին և ակումբի անունից ներողություն խնդրել։ Ավելի վաղ նույն կերպ է վարվել նաև Անչելոտին։

Նշվում է, որ «Ժիրոնայի» ֆուտբոլիստին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքից։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված