• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմը պատմել է՝ որ ֆուտբոլիստն է իր կարիերայի վրա մեծ ազդեցություն թողել

Հոդվածներ

Բելինգեմը պատմել է՝ որ ֆուտբոլիստն է իր կարիերայի վրա մեծ ազդեցություն թողել
06.12.2023
2667 0

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը պատմել է, որ իր պրոֆեսիոնալ աճի վրա մեծ ազդեցություն է թողել Ուեյն Ռունին:

«Ցանկանում եմ իմ ակումբն ու հավաքականը դարձնել լավագույնը: Կասեի, որ իմ կարիերայի վրա մեծ ազդեցություն է թողել Ուեյն Ռունին, նրա խաղաոճն ու անընդհատ պայքարի մեջ լինելը, սակայն կան մի շարք այլ խաղացողներ, որոնք շատ բան են սովորեցրել»,- Բելինգեմի խոսքը փոխանցում է Goal-ը:

Հիշեցնենք, որ Բելինգեմը մադրիդյան գրանդի կազմում անկացրած 17 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 4 ասիստ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված