Հոդվածներ

Բելինգեմի վերադարձի մոտավոր ժամկետները
12.09.2025
531 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հույս ունի շարք վերադառնալ այս ամսվա ընթացքում։ 

Ըստ The Athletic-ի տեղեկությունների՝ անգլիացին այս շաբաթ մասամբ մարզվել է թիմի հետ։ Ակումբը հակված է սպասել մինչև հոկտեմբեր:

Նշվում է նաև, որ Էդուարդո Կամավինգան, որը վնասվածք է ստացել օգոստոսին, չի կարող մասնակցել «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին սեպտեմբերի 13-ին, թեև սկզբում նախատեսված էր, որ ֆրանսիացին կվերադառնա խաղադաշտ սեպտեմբերյան ազգային թիմերի խաղերից անմիջապես հետո: Կիսապաշտանը դեռևս ոչ մի լիարժեք մարզում չի անցկացրել ընդհանուր խմբի հետ:

Առաջիկա խաղը նաև բաց կթողնեն Էնդրիկն ու Ֆերլան Մենդին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված