• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսի համար մղվող պայքարին միացել է նաև անգլիական գրանդներից մեկը

Հոդվածներ

Ռամոսի համար մղվող պայքարին միացել է նաև անգլիական գրանդներից մեկը
08.01.2021
1938 0

Ռամոսը և Մադրիդի «Ռեալը» դեռևս համաձայնության չեն հասել, և նրա տրանսֆերային իրավունքների համար պայքարող ակումբների ցանկը օր օրի մեծանում է։ 

Կրիստոբալ Սորիայի խոսքերով, «Ռեալի» ավագին իր կազմում է ցանկանում տեսնել «Լիվերպուլը»։ 

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին պտտվում, որ Ռամոսը կապ է հաստատել «ՊՍԺ»-ի նախագահի հետ։ 

Անգլիական ակումբին հունվարին իրոք կենտրոնական պաշտպան է անհրաժեշտ, քանի որ թիմի երկու հիմնական կենտրոնական պաշտպանները՝ Վան Դայկը և Ջո Գոմեսը, երկար ժամանակով շարքից դուրս են մնացել։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված