Հոդվածներ

Բենզեմա. «Զիդանը ինձ համար մեծ եղբայր է»
06.03.2021
1278 0

Զարմանալի չէ, որ Կարիմ Բենզեման հենց Զինեդին Զիդանի գլխավորությամբ է անցկացնում իր կարիերայի լավագույն տարիները։ 

ICON-ի հետ զրույցի ընթացքում Կարիմը խոսել է Զիդանը հետ ունեցած հարաբերությունների մասին։

«Նա ինձ համար մեծ եղբոր նման է։ Խաղադաշտից դուրս նա միշտ պատրաստ է ինձ խորհուրդներ տալ». ասել է Բենզեման։

Մի քանի ամիս առաջ, երբ «Ռեալը» կարևոր հաղթանակ տոնեց «Ատլետիկի» դեմ խաղում, Բենզեման դարձավ դուբլի հեղինակ, և խաղից հետո Զիդանը նշեց, որ Կարիմը պատմության լավագույն ֆրանսիացի հարձակվողն է։ 

Զիդանի գլխավորությամբ Բենզեման մասնակցել է 199 հանդիպման՝ դառնալով 95 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված