Հոդվածներ

«Ռեալը» հրաժարվել է Կամավինգային գնելու մտքից
26.05.2021
2758 0

«Կաստիլյայի» կիսապաշտպան Անտոնիո Բլանկոյի՝ առաջին թիմում ցուցադրած հասուն խաղը «Ռեալի» ղեկավարությանը ստիպել է հրաժարվել «Ռենի» ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգային գնելու մտքից:

Մադրիդում վստահ են, որ հարկ եղած դեպքում Բլանկոն արժանիորեն կփոխարինի Կազեմիրոյին:

Երիտասարդ իսպանացին 4 հանդիպում է անցկացրել Լա լիգայի շրջանակում՝ ցուցադրելով կայուն խաղ:

Եթե գալիք մրցաշրջանից առաջ Բլանկոյի տրանսֆերի համար գայթակղիչ առաջարկ չլինի, ապա վերջինս կհամալրի առաջին թիմը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված