Իսպանիայի Լա Լիգան նախատեսում է նոր կանոն ներդնել 2025/26 մրցաշրջանից։ Ինչպես հայտնում է Goals Side-ը՝ հղում կատարելով El COPE-ն, ըստ նորամուծության՝ ֆուտբոլային ակումբների գլխավոր մարզիչները յուրաքանչյուր խաղի ընթացքում երկու անգամ իրավունք կունենան դիմելու VAR համակարգին և խնդրելու վիճելի դրվագի վերլուծություն։
Հայտնի է, որ եթե մրցավարը տվյալ դրվագում փոփոխի իր նախնական որոշումը, ապա այդ դեպքում տվյալ թիմի երկու բողոքարկման հնարավորությունները կպահպանվեն ուժի մեջ, այսինքն՝ չեն հաշվարկվի որպես օգտագործված։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնն է կատալոնական «Բարսելոնան», որն անցած մրցաշրջանում 38 խաղում հավաքել է 88 միավոր։ Երկրորդ տեղում էր Մադրիդի «Ռեալը»՝ 84 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Մադրիդի «Ատլետիկոն»՝ 76 միավորով։
Fanat, Realmadrid.am