• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Տեսախցիկները ֆիքսել են Նիկո Պասի ընտանիքի անդամների ռեակցիան՝ վերջինիս գոլից հետո

Հոդվածներ

Տեսախցիկները ֆիքսել են Նիկո Պասի ընտանիքի անդամների ռեակցիան՝ վերջինիս գոլից հետո
30.11.2023
1740 0

ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռեալը» հաղթանակի հասավ «Նապոլիի» նկատմամբ։ «Սերուցքայինների» կազմում հաղթական գոլը հեղինակեց փոխարինման դուրս եկած Նիկո Պասը, որը նրա համար նաև առաջինն էր հիմնական թիմի կազմում։ 

Խաղից հետո ֆուտբոլիստն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարկել, որում իր մայրն ու փոքր քույրը ուրախությունից արտասվում են։ Տեսախցիկները այդ ամենը ֆիքսել են Պասի գոլից հետո։ 

«Սա իմ երազանքն էր։ Չեմ կարող բացատրել, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Ես ուղղակի հարվածեցի ու գնդակը հայտնվեց ցանցում։ Ես կխենթանամ։ «Ռեալի» ակադեմիան աշխարհում լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Ես շատ հպարտ եմ». նշել է Պասը խաղից հետո կայացած հարցազրույցի ընթացքում։ 

«Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ ևս իրենց հիացմունքն են հայտնել արգենտինացի ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված