• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լունինի հեռանալու պարագայում «Ռեալը» կդիտարկի «Էսպանյոլի» դարպասապահի տարբերակը

Հոդվածներ

Լունինի հեռանալու պարագայում «Ռեալը» կդիտարկի «Էսպանյոլի» դարպասապահի տարբերակը
20.04.2025
680 0

«Ռեալը» հետաքրքրված է «Էսպանյոլի» դարպասապահի ծառայություններով։

COPE-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբին դուր է գալիս Ժոան Գարսիայի խաղը։ Սակայն «Սերուցքայինները» ներկա պահին դարպասապահի ակտիվ փնտրտուքների մեջ չեն։

Իրավիճակը կարող է փոխվել, եթե թիմից հեռանալու ցանկություն հայտնի Անդրեյ Լունինը։ Այդ ժամանակ «Ռեալը» կմիանա «Էսպանյոլի» դարպասապահի համար մղվող պայքարին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Արսենալը»։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 25մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am