Հոդվածներ

Անչելոտի. «Լա Լիգայում մրցակցությունը բավական հավասար է»
04.12.2021
1402 0

«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի վիճակի և սպասվող հանդիպման մասին։ 

«Եթե առաջիկա երկու խաղերում մենք ամեն բան լավ անենք, ապա որոշակի առավելություն կստանանք։ Ամեն դեպքում պետք է նշեմ, որ Լա Լիգայում մրցակցությունը բավական հավասար է, և դա կշարունակվի մինչ մրցաշրջանի ավարտը։ 

Մըահոգություններ չկան։ Մենք լավ ենք գնահատում թիմի վիճակը։ Գրեթե բոլորը լավ ֆիզիկական վիճակում են։ Բեյլը միացել է թիմին, չնայած որ չի լինի հայտացուցակում։ Ես հաճախ եմ ռոտացիայի դիմում հարձակման եզրերում։ 

Այս մրցաշրջանում «Ռեալ Սոսյեդադը» շատ լավ է խաղում։ Նրանք ուժեղ կազմ ունեն։ Ուրախ եմ, որ նման փորձություն է ինձ բաժին հասել». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված