Հոդվածներ

«Մադրիդում» լրջորեն անհանգստացած են Արդա Գյուլերի վնասվածքով
14.11.2023
2001 0

Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքսի փոխանցմամբ, «Ռեալում» լրջորեն անհանգստացած են թիմի նորկե Արդա Գյուլերի վնասվածքով։ 

Երիտասարդ ֆուտբոլիստը մեկը մյուսին հաջորդող վնասվածքներ է ստանում և դեռևս չի կարողացել իր նորամուտը նշել նոր ակումբի կազմում։ Թուրք ֆուտբոլիստը մինչմրցաշրջանային հատվածում իրեն վատ չդրսևորեց, սակայն հետո մկանային վնասվածք ստացավ և մինչ օրս չի կարողանում լիարժեք ապաքինվել։ 

«Սերուցքայինները» հստակ պատկերացում չունեն, թե երբ Գյուլերը կկարողանա օգնել թիմին։ Ակումբը այլևս տեղեկություններ չի տալիս նրա վերականգման ժամկետների մասին։ 

Բացի այդ, նշվում է նաև, որ «Ռեալը» հատուկ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը այս ընթացքում դեպրեսիայի մեջ չընկնի։ 

Մի շարք աղբյուրների պնդմամբ, Գյուլերը անձամբ է մեղավոր իր ներկայիս իրավիճակի համար։ Նա լիարժեք չի ընկալում իր մարմնի հնարավորությունները և ժամանակից շուտ է փորձել խաղադաշտ վերադառնալ։ 

Այս ամենի հետ զուգահեռ, մարզչական անձնակազմը չի դադարում կորցնել իր վստահությունը թուրք ֆուտբոլիստի նկատմամբ։ Նրանք վստահ են, որ այս փուլը պատվով հաղթահարելու դեպքում նրան մեծ ապագա է սպասվում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված