Հոդվածներ

Որքան բոնուս է պահանջում Ռյուդիգերը թոփ ակումբներից
28.03.2022
2029 0

Ամռանը «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու:

Ինչպես հաղորդում է Daily Expres-ը, գերմանացին 30 մլն եվրո է պահանջում թոփ ակումբներից պայմանագիր կնքելու համար:

Հիշեցնենք, որ 29-ամյա խաղացողին ցանկանում են հրավիրել «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսն» ու «Բավարիան»:

Նշենք նաև, որ Ռյուդիգերը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2017 թվականին Ռոմայից:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված