Հոդվածներ

«Ռեալը» կարող է նոր պայմանագիր առաջարկել Կարվախալին
14.11.2023
1281 0

Դանի Կարվախալը կարող է նոր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ 

Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել իսպանացուն, եթե վերջինս մինչ մրցաշրջանի ավարտը շարունակի հանդես գալ նման բարձր մակարդակով։ Հիշեցնենք, որ Կարվախալի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը։ 

Նշվում է նաև, որ «Սերուցքայինները» պատրաստ են բաժանվել Ֆերլան Մենդիից, եթե կարողանան իրագործել Ալֆոնսո Դևիսի տրանսֆերը։ Ակումբում անհանգստացած են ֆրանսիացու՝ հաճախ կրկնվող վնասվածքներից և հույս ունեն, որ 2025-ին կկարողանան ազատ գործակալի կարգավիճակով թիմ հրավիրել Դևիսին։ Հենց 2025-ին ավարտվում է նաև Մենդիի գործող պայմանագրի ժամկետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված