Գոնսալո Գարսիան «Կաստիլյայից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմ։
21-ամյա հարձակվողը կընդգրկվի մադրիդյան ակումբի 25 հոգանոց հայտացուցակում և շուտով նոր պայմանագիր կստորագրի։
Իսպանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
Ինչպես հայտնում է Marca-ն, մինչև աշխարհի ակումբային առաջնությունը Գոնսալոյին փորձել է ձեռք բերել «Խետաֆեն»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբում» հարձակվողը կստանա 9 համարը, որն ազատ էր դարձել Կիլիան Մբապեի կողմից 10 համարը ստանալուց հետո։
Fanat, Realmadrid.am