Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Դանի Կարվախալ
14.01.2022
3546 0

«Ռեալի» աջ պաշտպան Դանի Կարվախալը վարակվել է Կորոնավիրուսով։ 

Ակումբը իր պաշտոնական կայք էջում նշել է, որ 30-ամյա ֆուտբոլիստի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից հետո հանձնած COVID 19-ի թեստը դրական արդյունք է ունեցել։  

Հիշեցնենք, որ թիմի վերջին մարզմանը չի մասնակցել նաև Դավիդ Ալաբան, ով բաց թողեց նաև «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։ 

Նշվում է, որ Կարվախալը չի կարողանա մասնակցել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակչին, որը կայանալու է հունվարի 16-ին՝ Երևանի ժամանակով 22։30-ին։ 

«Ռեալը» եզրափակչում ուժերը չափելու է «Ատլետիկ Բիլբաոյի» հետ, որը երեկ 1-2 հաշվով առավելության հասավ «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Կարվախալը «Ռեալի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված