Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Էյբարի» հետ հանդիպումը
21.12.2020
2083 0

Լա լիգայի 14-րդ տուրում «էյբարի» նկատմամբ արտագնա հաղթանակ տոնելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամփոփել է խաղը:

«Դժվարություններ ունեցանք ամբողջ հանդիպման ընթացքում: Մրցակիցը թևաթափ չէր լինում և անընդհատ պայքարի մեջ էր: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ վերահսկում էինք խաղի ընթացքը: Սա անչափ կարևոր հաղթանակ էր:

Ասենսիոյի հետ ամեն ինչ կարգին է: Նրան շատ խաղաժամանակ է պետք լավագույն մարզավիճակին հասնելու համար: Գլխավորը թիմն է և, սա թիմային հաջողություն է»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Էյբար» - «Ռեալ» հանդիպումն ավարտվել էր 1:3 հաշվով: «Արքայական» ակումբի կազմում գոլի հեղինակ էին դարձել Բենզեման, Մոդրիչն ու Վասկեսը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված