• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» պատմության մեջ առաջին անգամ բաժնետոմսերի մի մասը կարող է վաճառել արտաքին ներդրողներին

Հոդվածներ

«Ռեալը» պատմության մեջ առաջին անգամ բաժնետոմսերի մի մասը կարող է վաճառել արտաքին ներդրողներին
17.10.2025
560 0

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է սեփականության կառուցվածքի արմատական փոփոխության տարբերակը, որը կթույլատրի արտաքին ներդրողներին առաջին անգամ դառնալ ակումբի բաժնետոմսերի սեփականատերեր, հայտնում է The Athletic-ը։

1902 թվականին ակումբի հիմնադրումից ի վեր «Ռեալի» բոլոր բաժնետոմսերը պատկանել են միայն ակումբի երկրպագու-անդամներին։

Աղբյուրի տվյալներով՝ քննարկվել է ակումբը փաստացի երկու տարբեր կառույցների բաժանելու գաղափարը՝ ֆուտբոլային և առևտրային։

Առևտրային բաժինը կզբաղվի տոմսերի վաճառքից և հեռուստատեսային իրավունքներից ստացվող եկամուտներով։ Հենց այդ առևտրային մասը կարող է վաճառվել արտաքին ներդրողներին, մինչդեռ ֆուտբոլային մասը, ինչպես նախկինում, կմնա ամբողջությամբ ակումբի երկրպագու-անդամների վերահսկողության տակ։

Այնուամենայնիվ, «Ռեալի» սեփականության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել

Ակումբի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է երաշխավորել, որ նման նշանակալի հարցերը՝ ինչպես մարզչի նշանակումը կամ հեռացումը, այնպես էլ ֆուտբոլիստների տրանսֆերները, միշտ կընդունվեն անդամ-երկրպագուների հաշվետու վարչության կողմից։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված