Հոդվածներ

Կուրտուա. «Պատասխան հանդիպումը եզրափակիչ է լինելու մեզ համար»
28.04.2021
1699 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով «Չելսիի» դեմ կայացած խաղում փայլուն տպավորություն թողեց, նշել է, որ իր թիմի համար բավական բարդ խաղ էր, և որ պատասխան հանդիպմանը պետք է ավելի լավ պատրաստվել։ 

 «Մեզ համար շատ բարդ էր, քանի որ «Չելսին» ավելի ագրեսիվ էր գործում, քան մենք։ Պատասխան հանդիպումը եզրափակիչ է լինելու մեզ համար։ Մենք պետք է հաջորդ խաղում պրեսինգ կիրառենք հենց մրցակցի կիսադաշտից։ Առաջին 20-25 րոպեների ընթացքում նրանք ներդրեցին իրենց մաքսիմումը, և մեզ համար հեշտ չէր։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք վերահսկում խաղի ընթացքը։ 

Այս հաշիվը նշանակում է, որ պատասխան հանդիպումը եզրափակիչ է լինելու։ Չեմ կարծում, որ պատասխան խաղում գոլեր չեն լինի։ «Չելսին» ավելի հանգիստ կլինի, և նրանք կարող են սխալվել՝ նույնը սպասելով մեզանից։  Այս խաղում մենք կարողացանք գոլի հեղինակ դառնալ գնդակի լավ վերահսկման շնորհիվ։ Կուսումնացիրենք այս հանդիպումը և ավելի լավ կպատրաստվենք պատասխան խաղին». ասել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված