Հոդվածներ

Անչելոտի. «Ես շատ գեղեցիկ եմ»
04.10.2023
1861 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Հիանալի հանդիպում էր դժվար մրցակցի դեմ, որը խաղում էր մեծ էնտուզիազմով: Մենք լավ էինք պայքարում և անում էինք այն, ինչ պարտավոր ենք: Առաջին խաղակեսում մենք շատ լավ խաղացինք, բայց 11-մետրանոցից հետո ամեն ինչ փոխվեց: Կարծում եմ՝ առաջին կեսում մենք լավ լուծում էինք գտել Վինիսիուսին, Ռոդրիգոյին և Բելինգեմին ներառելով հարձակման գծում, բայց մեծ թիմերի դեմ դժվար է լինելու»:

«Ես չեմ կարծում, որ 11-մետրանոց կար մեր դարպասին: Նաչոն չէր կարող հեռացնել ձեռքը: Կանոններում ասվում է, որ այդպիսի անդրադարձից հետո պատիժ նախատեսված չէ»:

«Մոդրիչը լավ խաղաց և իր փորձով օգնեց վերահսկել գնդակը: Նա 30 րոպե բարձր խաղամակարդակով հանդես եկավ: Լուկան կարող է ունենալ իր ներդրումը, դա այն է, ինչը ես պահանջում եմ այն ֆուտբոլիստից, որը շատ խաղաժամանակ չի ստանում և կարող է փոքր-ինչ չարանալ դրա համար: Նա պարզապես հիանալի էր»:

«Բելինգե՞մը, նա միշտ կենտրոնացած է խաղի վրա, իսկ դա հազվադեպ է պատահում երիտասարդ ֆուտբոլիստի դեպքում: Հստակ է, որ ոչ ոք նրանից այդպիսի մեկնարկ չէր սպասում»:

«Վինի և Ջուդ համագործակցությու՞նը, մենք Վինիսիուսին խնդրում ենք խաղալ այնտեղ, որտեղ ավելի հարմար կգտնի, իսկ Բելինգեմը սովոր է դրան: Նրանք մեծ ստեղծագործ պոտենցիալ ունեն և նրանց միավորումը որևէ եզրում մեծ վտանգ կարող է ստեղծել»:

«Ես նաև Ռոդրիգոյին շանս տվեցի: Նա մեզ շատ է օգնում պաշտպանությունում և գնդակը վերադարձնելու գործառույթներ է կատարում: Նրա խաղի շնորհիվ մենք հիանալի առաջին խաղակես անցկացրինք»:

«Երբեմն Կեպան դժվարություններ է ունենում դարպասից դուրս գալիս, քանի որ շատ բարձրահասակ չէ, բայց ոչ ոք իդեալական չէ: Նույնիսկ ես, բայց ես շատ գեղեցիկ եմ (ծիծաղում է):


Ամենակարդացված