Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Նապոլի» - «Ռեալ» հանդիպումից հետո
04.10.2023
1352 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ:

1. «Ռեալը» իտալական ակումբների դեմ պայքարում հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին 16 խաղից 15-ում:

2. «Ռեալը» միակ ակումբն է եվրագավաթների պատմության մեջ, որը 8 արտագնա հաղթանակ է տոնել իտալական թիմերի դեմ: 

2015/16. «Ռոմա» 0-2 «Ռեալ»

2016/17. «Նապոլի» 1-3 «Ռեալ»

2017/18. «Յուվենտուս» 0-3 «Ռեալ»

2018/19. «Ռոմա» 0-2 «Ռեալ»

2019/20. «Ինտեր» 0-2 «Ռեալ»

2020/21. «Ատալանտա» 0-1 «Ռեալ»

2021/22. «Ինտեր» 0-1 «Ռեալ»

2023/24. «Նապոլի» 2-3 «Ռեալ»

3. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի պատմության առաջին թիմն է իր օգտին գրանցված ինքնագոլերի թվով՝ 18:

4. Բելինգեմը «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստն է, որը ՉԼ-ի մեկնարկային երկու խաղերում գոլ է խփում:

5. Վինիսիուսը 16 գոլ է խփել ՉԼ-ում և այս մրցաշարում «Ռեալի» լավագույն ռմբարկուների թվում հավասարվել Ռոբերտո Կառլոսին:

6. Կրոսը 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում:


Ամենակարդացված