• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ (տեսանյութ)
17.09.2023
2165 0

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում հյուրերի հարձակվող Անդեր Բարենեչայի գոլին (5') «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները երկրորդ կեսում պատասխանեցին Ֆեդե Վալվերդեի (46') և Խոսելուի (60') դիպուկ հարվածներով:

«Ռեալը» 100 տոկոսանոց արդյունքով (15 միավոր) մրցաշարային աղյուսակի առաջատարն է և հաջորդ տուրում կհյուրընկալվի Մադրիդի «Ատլետիկոյին»:

Խաղի գոլերն՝ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված