Հոդվածներ

Էնդրիկը մրցաշրջանի 8-րդ գոլն է խփել (տեսանյութ)
02.10.2023
1400 0

Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկ Էնդրիկը «Պալմեյրասի» մեկնարկային կազմում էր «Բրագանտինոյի» դեմ (1-2) արտագնա խաղում և 15-րդ րոպեին բացեց հաշիվը: 17-ամյա հարձակվողի ակտիվում ընթացիկ մրցաշրջանում գրանցվել է 40 հանդիպում (1729 րոպե), 8 գոլ և 1 ասիստ:

Հիշեցնենք, որ «Ռեալը» երիտասարդ հարձակվողի տրանսֆերը գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև ակումբի փոխարեն 12 միլիոն եվրո վճարել հարկային մարմիններին: Էնդրիկն «Արքայական ակումբին» կմիանա 2024 թվականի ամռանը:


Ամենակարդացված