Հոդվածներ

Նաչոն մոտ է «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելուն
11.05.2022
1678 0

Marca-ի փոխանցմամբ, Նաչո Ֆերնանդեսը ավելին, քան երբևէ, մոտ է «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելուն։ 

Ընթացիկ մրցաշրջանում Նաչոն հերթական անգամ ցույց տվեց իր նվիրվածությունը «Արքայական» ակումբին։ 

Բոլոր այն դեպքերում, երբ նա խաղալու հնարավորություն է ունեցել, լավ է դրսևորել իրեն։ 

Նաչոյի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023 թվականին, և «Ռեալը» ցանկանում է երկարաձգել այն։ 

Ընթացիկ մրցաշրջանում Նաչոն մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված