• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարվախալ. «Ես եղել եմ «Ռեալի» լավագույն ժամանակաշրջանի մի մասնիկը»

Հոդվածներ

Կարվախալ. «Ես եղել եմ «Ռեալի» լավագույն ժամանակաշրջանի մի մասնիկը»
12.09.2023
1255 0

Դանի Կարվախալը խոսել է Մադրիդի «Ռեալի» կազմում նվաճած ՉԼ-ի 5 գավաթների մասին։ 

«Դա աներևակայելի է։ Թվում է, թե այդ ամենը անհնար է կրկնել։ Ես միշտ ասում եմ, որ ժամանակի ընթացքում ավելի շատ եմ գնահատելու այն, ինչին մենք հասել ենք։ Երբեմն գլուխս բարձին դնելուց ես մտածում եմ այն մասին, թե որքան ես երջանիկ ու հպարտ մարդ եմ։ Հավանաբար ես եղել եմ «Ռեալի» լավագույն տարիների մի մասնիկը։ 

Ես ուզում եմ, որ իմ հեռանալուց հետո ինձ դասեն այս թիմում խաղացած լավագույն եզրային պաշտպանների թվում։  Ժամանակը հնարավորություն կտա ամեն ինչին այլ անկյունից նայելու». նշել է Կարվախալը։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված