Հոդվածներ

Բելինգեմի մարզաշապիկը ամենաշատ որոնվածն է աշխարհում
06.04.2024
530 0

Ջուդ Բելինգեմի անվանումով մարզաշապիկները ամենամեծ պահանջարկն ունեն։ 

Նրա անվանմամբ մարզաշապիկները որոնվել են ամեսեկան 33 000 անգամ։ AS-ի փոխանցմամբ, այս պահին սա լավագույն ցուցանիշն է աշխարհում։ 

Այս ցուցանիշով «Ռեալի» ֆուտբոլիստներից երկորդ տեղում Վինիսիուս Ջունիորն է։ Նրա մարզաշապիկները որոնվել են 28 000 անգամ։ 

Համեմատության համար նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ մարզաշապիկներից ամենաշատը որոնվել են Մարկուս Ռեշֆորդի (5600) և Ռոբերտ Լևանդովսկիի (7500) մարզաշապիկները։

Բելինգեմն այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am 



Ամենակարդացված