Հոդվածներ

Անչելոտի. «11-մետրանոցը պետք է իրացներ Մոդրիչը»
25.08.2023
4235 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Սելտայի» դեմ խաղից հետո ասել է, որ մրցակցի դարպասին նշանակված 11-մետրանոցը Ռոդրիգոյի փոխարեն պետք է իրացներ Լուկա Մոդրիչը:

Հիշեցնենք, որ Ռոդրիգոն վաստակեց 11-մետրանոցը, ինքն էլ հարվածեց, սակայն վրիպեց նշակետից:

«Ընտրության ազատություն չկա: Ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել: Վալվերդեին ասել էի, որ պետք է Մոդրիչը հարվածեր: Չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել նրանց միջև: Վինին չկար, ու հարվածը պետք է կատարեր Մոդրիչը: Նրանք որոշել են, որ հարվածը պետք է կատարի Ռոդրիգոն, քանի որ կարծում եմ՝ Վալվերդեն չէր հասցրել տեղեկացնել, որ ես ասել եմ՝ Մոդրիչը պետք է հարվածի: Դա ինձ մի փոքր զայրացրեց, բայց հնարավոր է՝ թյուրիմացություն է եղել: Կարծում եմ՝ Վալվերդեն չի հասցրել տեղեկացնել: Առաջիկա օրերին կանդրադառնամ այս թեմային»,- «Ռեալի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Անչելոտին:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված