Հոդվածներ

Ջուդ Բելինգեմի գոլը կրկին հաղթական էր (տեսանյութ)
25.08.2023
4181 0

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ:

Հանդիպման միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը՝ աչքի ընկնելով խաղի 81-րդ րոպեին: 20-ամյա անգլիացին «Ռեալի» կազմում անցկացրած 3 պաշտոնական խաղում 4 գոլ է խփել:

Մադրիդյան ակումբն ավելի վաղ հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն ուներ, սակայն Ռոդրիգոն վրիպեց 11-մետրանոցից (68'):

«Ռեալը» 9 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և հաջորդ տուրում տանը կմրցի «Խետաֆեի» հետ:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված