• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» սանի ծառայություններով հետաքրքրված են գերմանական մի քանի ակումբներ

Հոդվածներ

«Ռեալի» սանի ծառայություններով հետաքրքրված են գերմանական մի քանի ակումբներ
30.06.2023
1821 0

«Ռեալի» սան Սերխիո Արիբասը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։ 

Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բորուսիա Դորտմունդը», «Բայերը», «Լեյպցիգը» և «Այնտրախտը»։

Դորտմունդյան ակումբը ֆավորիտ է համարվում 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը իրականացնելու հարցում։ 

Նշվում է, որ անձամբ Արիբասը ցանկանում է տեղ գտնել «Ռեալի» հիմնական թիմի կազմում, սակայն այդ ամենը շատ բարդ է, քանի որ մրցակցությունը կիսապաշտպանական գծում բավական մեծ է։ 

Ավարտված մրցաշրջանում Սերխիոն «Կաստիլիայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ 

Նա նաև 4 հանդիպման է մասնակցել հիմնական թիմի կազմում՝ իր անվան դիմաց գրանցելով մեկ գոլ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված