Էնդրիկը բաց է ձմռանը նոր առաջարկներ լսել։
19-ամյա բրազիլացին, ինչպես և սպասվում էր, վարձակալության հիմունքներով կհեռանա «Արքայական» ակումբից։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ արդեն իսկ ընթանում են։
Նշվում է, որ Աշխարհի առաջնությունից առաջ Էնդրիկը ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ունենալ, իսկ «Ռեալը» դեմ չէ նրա հեռանալուն։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ հարձակվողը դեռևս խաղաժամանակ չի ստացել։ Վերջին անգամ նա «Ռեալի» կազմում դաշտ է դուրս եկել մայիսի 18-ին։
Los Merengues, Realmadrid.am