• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Բարսելոնայի» դեմ նախորդ խաղից հետո ամեն ինչ վերլուծել ենք»

Հոդվածներ

Անչելոտի. «Բարսելոնայի» դեմ նախորդ խաղից հետո ամեն ինչ վերլուծել ենք»
02.03.2023
1919 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Բարսելոնայի» դեմ կայանալիք գավաթային հանդիպումից առաջ խոսել է դիմակայության մասին։ 

«Բնավորություն և տղամարդկություն է պետք նման խաղի ճնշմանը դիմանալու համար։ Նման խաղերը միշտ էլ հավելյալ մոտիվացիա են տալիս։ Մենք հեռու չենք եզրափակչից և կփորձենք ամեն ինչ անել։ 

Նախորդ խաղից հետո մենք ամեն ինչ վերլուծել ենք։ Մեզ չէր հերիքում տեմպը և նվիրվածությունը։ Բացի այդ կային սխալներ, որոնք այլևս չեն կրկնվի։ Սա որոշիչ հանդիպում չէ, բայց մենք ցանկանում ենք առավելություն ստանալ։ 

Մենք ռեվանչի ցանկություն չունենք, բայց այն, որ երկու թիմերն էլ մոտ են տիտղոսին, ավելի է բարձրացնում խաղի կարևորության մակարդակը». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված